02/07/2015 13:09
Զուրաբյանը երաշխիքներ է ուզում, որ 200 մլն վարկը չի ծախսվի էլէներգիայի թանկացման սուբսիդավորման վրա
Աժ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննակման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ այս վարկի միջոցների մի մասն օգտագործվի էլեկտրաէներգիայի վճարները մուծելու նպատակով:
«ՀՀ Նախագահը հայտարարել է, որ մինչև աուդիտի ավարտը հոսանքի համար կվճարի կառավարությունը: Հնարավո՞ր է՝ վարկի մի մասն օգտագոծվի այս նպատակով»,- հետաքրքրվեց պատգամավորը, նկատելով, որ այս փաստաթուղթը ստորագրվել է հունիսի 26-ին.
«Հենց այն պահին, երբ էլեկտաէներգիայի սակագնի դեմ բողոքի ցույցերը գագաթնակետին էին հասել: Ուզում ենք իմանալ, թե արդյոք այս համաձայնագրով կառավարությանը հնարավորւթյուններ տրվո՞ւմ են օգտագործել որևէ միջոց, այդ ծրագիրն իրականցնելու համար»,- հարցրեց Զուրաբյանը, ոին ի պատասխան փոխնախարարը հայտարարեց, որ դա սխալ տեսակետ է.
«Պարոն Զուրաբյան, որևիցե ցենտ կամ լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար, որի մասին դուք բարձրաձայնեցիք: Սահմանված 200 մլն վարկը նախատեսված է ռազմական նպատակներով: Այդ վարկով կարող է ձեռք բերվել միայն ռազմական նշանակության արտադրանք, որը այս համաձայնագրի անբաժանելի մասն է: Ավելին՝ ոչ միայն այս վարկի, այլև ՀՀ ՊՆ բյուջեի որևէ լումա չի կարող ծախսվել այլ նպատակներով, եթե դրանք չեն կրում ռազմական բնույթ: Իրավական դաշտը նույնպես նման հնարավորություններ չի կարող ընձեռել»,- հստակեցրեց փոխնախարարը:
«Կներեք, բայց համոզված չենք, որովհետև չենք վստահում ո՛չ այս իշխանությանը, ո՛չ էլ նրանց ազնիվ խոսքին: Առաջարկում եմ ներկայացնել այն դրույթները, որոնք թույլ կտան հանրային վերահսկողություն սահմանել»,- հակադարձեց Լ. Զուրաբյանը, որին ի պատասխան Ա. Նազարյանը հավելեց. «Քիչ առաջ ցիտեցի համաձայնագրի առաջին կետը, կարող եք ծանոթանալ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի՝ վարկը տամադրվում է անվտանգության ոլորտի ամրապնդման խնդիրների լուծման նպատակով: Ըստ նախնական պայմանավովածության՝ այն տրամադրվում է ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանասվորման համար: