02/07/2015 13:54
Կառավարությունը պահուստային ֆոնդից մարզպետարաններին կհատկացվի 4 մլրդ 395 մլն դրամ
Կառավարության որոշմամբ` մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման համար մարզպետարաններին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 մլրդ 395 մլն դրամ։ Նման որոշում կայացվեց այսօր Կառավարութան նիստի ընթացքում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ մարզպետներին արդեն հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ, ինչպես նաև՝ ասաց, թե որ մարզպետարանին որքան գումար է տրամադրվելու:
Նա ասաց, որ մասնավորապես, Արագածոտնի մարզպետարանին՝ 300 մլն, Արմավիրին 635 մլն, Արարատին՝ 630 մլն, Շիրակին՝ 530 մլն, Գեղարքունիքին՝ 445 մլն, Լոռիին՝ 485 մլն, Կոտայքին՝ 470 մլն, Սյունիքին՝ 300 մլն, Վայոց ձորին՝ 300 մլն և Տավուշին՝ 300 մլն դրամ կտրամադրվի։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հերթին նշված ծրագիրը կարևորեց, քանի որ, նրա խոսքով, պետք է լուծվեն հրատապ խնդիրներ։
«Պարո՛ն Երիցյան, Ձեզ հանձնարարում եմ առողջապահության նախարարի հետ հետամուտ լինեք մանկապարտեզների սանիտարական ոչ լավ վիճակին»,- ասաց նա։