02/07/2015 13:33
ՕԵԿ-ը վարկին դեմ չէ, բայց հարցեր ունի. Ի՞նչ 150-ապատիկ տոկոսադրույքի մասին է խոսքը
Աժ արտահերթ նիստում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննակման ժամանակ հայտաարեց, որ, ըստ էության, բոլոր պատգամավորները, ովքեր ներկա են գտնվում նիստերի դահլիճում, կողմ են վարկի տրամադրմանը, սակայն կան հարցեր, որոնք մտահոգիչ են:
«Շատ կարևոր է, որ մեր բանակը ևս ունենա ռազմական ժամանակակից զինտեխնիկա: Սակայն, պարոն Նազարյան, ուզում եմ, որ պարզաբանեք, թե ի՞նչ պարտավորություններ է ստանձնում հայկական կողմը՝ այս վարկը վերցնելով: Համաձայնագրում նշվում, որ պարտքը չմարելու դեպքում՝ հաշվարկվում է տոկոսադրույքի 150-յակի չափով: Ի՞նչ է սա նշանակում»,- հետաքրքրվեց պատգամավորը՝ նշելով, որ համաձայնագիրը մի կողմից ողջունելի է, սակայն մյուս կողմից հայկական կողմն իր վրա է վերցնում պարտավորություններ, որոնք ձեռնտու չեն:
«Գուցե ձևակերպման խնդիր է, բայց 150-ապատիկը մի քիչ չափազանցված է»,- հայտարարեց պատգամավորը:
«Խոսքը վերաբերում է ժամկետանց պարտքին: Այսինքն, եթե պարտքը սահմանված ժամկետից տասը օր անց անգամ չի վճարվում: Սա ընդհանուր դրությներ են, որը նորություն չէ ընդհանուր վարկային քաղաքականության մեջ: Բոլորն էլ գիտեն, որ տույժ ու տուգանքները միշտ էլ ծանր են: Այսինքն՝ ռուսական կողմն ասում է, որ վարկ եմ տալիս, ապա այն օգտագործի, ոչ թե ժամանակը ձգի: Սարսափելի բան չկա, մենք կվճարենք»,- հավաստիացրեց փոխնախարարը: