02/07/2015 14:57
Փաշինյան. Ով կարող է մեկնաբանել Նախագահի խոսքերը, թող գա, մեկնաբանի
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննակման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անձամբ իր տեսակետը՝ վարկի վերաբերյալ կապված է մի կետից, ըստ որի նա կորոշի քվեարկել այս նախագծի օգտին, թե ոչ:
«Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման ծանրությունն իր վրա կվերցնի ՀՀ կառավարությունը: Այս վարկային համաձայնագրիը վերաբերում է անվտանգության հետագա ամրապնդմանը, սակայն դուք, որպես ոլորտի պատասխանատու, կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչ միջոցների մասին է խոսում երկրի Նախագահը, ո՞րը պետք է ուղղվի ՀՀ էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացմանը: Եթե այդ միջոցները վերցնում ենք, անվտանգության հետագա միջոցներից հրաժարվում ենք»,- հետաքրքրվեց պատգամավորը հիմնական զեկուցող ՀՀ Պն փոխնախարար Արա Նազարյանից:
Ա. Նազարյանը հայտարարեց, որ ինքն իրավասու չէ և չի կարող իրավունք վերապահել իրեն մեկնաբանել ՀՀ գլխավոր Գերագույն հրամանատարի խոսքերը. «Եվս մեկ անգամ նշեմ, որ բացառվում է, որ վարկային այս նախագծով փոխհատուցվի էլեկտրէներգիայի համար»,- եզրափակեց փոխնախարարը:
Արձագանքելով՝ Ն. Փաշինյանը հայտարարեց, թե հասկանում է փոխնախարարին, սակայն հանրությունն իրավունք ունի իմանալու, թե այս վարկն ի՞նչ ազդեցություն է ունենալու Հայաստանի պետական անվտանգության վրա:
«Դուք չէք կարող, մի մեկնաբանեք, բայց ով կարող է մեկնաբանի, թող նա մեկնաբանի: Իմ համաձայնությունը սկզբունքորեն կախված է այս պարզաբանումից»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ՝ մտքերի փոխանակության ժամանակ նույնպես պատգամավորը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու այս նածագծին: