02/07/2015 16:34
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը Գյումրիի թատերական հրապարակում հրավիրում է հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնության անունից նոր հաղորդագրություն է տարածվել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի Գյումրեցիներ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի թատերական հրապարակում հրավիրում է հանրային քննարկում: Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների և միասնական օրակարգի մշակումն է:
Ցանկալի է նաև ոլորտին առընչվող մասնագետների՝ տնտեսագետների, իրավաբանների, էներգետիկների և այլն, մասնակցությունը»: