02/07/2015 15:26
ՌԴ-ն Հայաստանին զենք է վաճառում գործարանային գնով. Մինասյան
Այս նախագծի կոնտեքստում չէ, որ պետք է քննարկենք այն մտահոգությունները, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ու ասել ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցն Ադրբեջանին զենք է վաճառում:
Այսօր ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննակման ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ՌԴ-ն ի՞նչ արտոնություններ է սահմանել Հայաստանի համար:
«ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանին զենքը վաճառում է արտոնյալ գներով: Կցանկանայի իմանալ, թե դա գործարանային գինը է»,- հետաքրքրրվեց պատգամավորը, ինչին ի պատասխան Գագիկ Մինասյանը հայտարարեց՝ այո.
«Այո, դա նույն գործարանային գինն է: Այսինքն՝ նույն գինը, ինչ ռուսական ռազմական գերատեսչությունն է ստանում, այդ գնով նույն զինատեսակը Հայաստանն է ձեռք բերում: Այդ նույն գնորեվ ձեռք ենք բերեկու նաև ժամանակակից զինտեխնկան»,- հավելեց Մինասյանը: