02/07/2015 13:20
ՌԴ-ի կողմից տրամադրվող 200 մլն վարկը կծախսվի 2015-2017 թվականներին
Այս համաձայնագրի նպատակն է՝ ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության 2013 թվականին կնքված պայմանագրի համաձայն ՀՀ ԶՈՒ ռազմական աջակցություն ցուցաբեելն է:
«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև պետական արտահանման վարկ տրամադելու մասին համաձայնագրի» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ փոխնախաար Արա Նազարյանը:
Վեջինիս խոսքով՝ համաձայնագի կողմերի պատասխանատու լիազոր մարմինն են երկու երկրների ֆինանսների նախարարությունը, ՀՀ ՊՆ-ն և ՌԴ ռազմատեխնիկական Դաշնային ծառայությունը:
Ա. Նազարյանն ընդգծեց նաև, որ ըստ համաձայնագրի՝ ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 200 մլն-ի դոլարի չափով վարկ, որով նախատեսվում է ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական նշանակության զինտեխնիկա: Վարկը կտրամադրվի 13 տարի մարման ժամկետով, որից առաջին 3 տարիներն արտոնյալ պայմաններով՝ տարեկան 3 տոկոս տոկոսադույքով:
«ՀՀ-ի կողմից նախատեսվում է համաֆինանսավորում: Այս համաձայնագիրն իր բնույթով բավականին արդյունավետ է, որը հնարավորություն է ընձեռում ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք ձեռք բերել: Ւսկ համաձայնագրի հայկական կողմը պարտավորվում է գումարն օգտագոծել 2015-17 թվականներն ընկած ժամանակահատվածում»,- հայտարարեց փոխնախարարը՝ հավելելով, որ ՀՀ ֆինանսների ու պաշտպանության նախարարությունները նպատակահարմար են գտնում այդ համաձայնագրի վարվերացումը: