02/07/2015 11:05
Բաղրամյան պողոտայից հանվել է ոստիկանական ջրցան և զրահապատ մեքենաները
Բաղրամյան պողոտայից հեռացվել է ոստիկանական ջրցան և զրահապատ մեքենաները, այժմ տեղում կանգնած են միայն ոստիկանական երեք մեքենա:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ «այսօր այսպես է նպատակահարմար»:
Նա ասաց, որ յուրաքանչյուր օր առանձնահատուկ մոտեցում ունի և չի բացառվում, որ վաղը դրանք բերվեն և իրենք այլ քայլերի գնան:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: