02/07/2015 16:08
Վարդան Այվազյանը կոչ է անում ազնիվ լինել. Ինչը լավ ա, լավ ենք ասում, ինչը չէ՝ ասում ենք՝ էտքան էլ լավ չի
Այսօր Աժ-ում «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննակման ժամանակ ելույթ ոնեցավ նաև Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ համամիտ չէ դահլիճում հնչեցրած մի քանի տեսակետների հետ ու հավելեց, որ թշնամու դեմը ոչ թե հայրենսիրությամբ տոգորված հայտարարություններով են առնում, այլ կոնկրետ միջոցներով:
«Ուստի երկրի ռազմական պոտենցիալը մեծացնելն ու հավասարակշռությունը պահպանելը լավագույն միջոցներից մեկն է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Մենք չենք գտնվում այնպիսի իրավիճակում, որ մեր ռազմական պոտենցիալը չմեծացնենք»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կասկածամտության մթնոլորտը վերացնել ու դատողություններ անել զուտ անվտանգության նկատառումներից ելնելով: Ինչ վերաբերում է տոկոսներին, ապա պատգամավորը նկատեց, որ ռուսական կողմից առաջարկված պայմանները վատը չեն:
«Եթե հանկարծ, Աստված չանի, որ էդ փողը չկարողանանք տալ, ռուսական կողմն առաջարկել է 10 օր հետո չվճարելու դեպքում՝ գանձել 4.5 տոկոս: Ընդամենը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով արտարժույթին, Վ. Այվազյանը շեշտեց, որ մինչ այս ոչ մի պայմանագիր չի կնքվել ռուբլու արտարժույթով:
«Բա՞ որ հանկարծ ռուբլին մուծելու ժամանակ իջնի, ի՞նչ ենք անելու: Ուստի կրկնում եմ, այս պայմանագիրը ճիշտ ժամանակին է»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե հայաստանյան իշխանությունները ռուսական կողմից չեն պահանջում դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը, Վ. Այվազյանը նկատեց, որ այդ մասին բարձրաձայնել են թե՛ պատգամավորները և թե՛ ՀՀ նախագահը՝ անձամբ:
«Նախագահն ամեն այցելության ժամանակ այս հարցը բարձրացրել է: Քավ լիցի՝ դուք այդ հարցն ամեն առավոտ յուրաքանչյուր նիստից առաջ բարձրացնում եք: Ինչը լավա, ասում ենք լավա, ինչը լավ չի, ասում ենք՝ էդքան էլ լավ չի: Ինչի մասին է խոսքը: Ուստի եկեք մի փոքր էլ ազնիվ լինենք»,- եզրափակեց պատգամավորը: