02/07/2015 17:25
Ժամանակակից զինտեխնիկայի գնման վարկի մասին նախագիծն ընդունվեց. Դեմ էր միայն Փոստանջյանը
Քիչ առաջ Աժ-ում քվեարկության դրվեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015 թվականին ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որը ԱԺ էր ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Թեև քննարկման ժամանակ հնչեցին իրարամերժ կարծիքներ, այդուհանդերձ համաձայնագիրն ընդունվեց 98 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ այս նախագծով նախատեսվում է, որ ՌԴ-ի կողմից տրամադրված շուրջ 200 մլն դոլարի շրջանակներում Հայաստանին արտոնյալ պայմաններով կտրամադրվի ռուսական արտադրության ժամանակակից զինտեխնիկա:
Նշենք, որ այս քվերակությամբ ԱԺ այս նստաշրջանն ավարտվեց:
ԱԺ-ում միակ դեմ արտահայտվող պատգամավորն, ըստ էության, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր: