02/07/2015 18:18
Վարչապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանին և Real Estate ներդրումային ընկերության նախագահ Ռեմի Մակինաջյանին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:
Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում նախատեսվող լայնածավալ ներդրումային ծրագրերը: Դրանց արդյունքում նախատեսվում է աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշերի ներկայացուցչություններին ներգրավել հայաստանյան շուկա, կառուցել սպասարկման օբյեկտներ և այլն:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է սփյուռքահայ գործիչների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնությունն ու հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում: