02/07/2015 16:00
Զարուհի Փոստանջյանը սպառում է Խոսրով Հարությունյանի համբերությունը
Եթե կա որևէ մեկը, ով ուզում է հանրությանը մոլորեցնել, ապա դա պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Այս մասին իր ելույթում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որին փորձում էր ընդհատել պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Մի փորձեք հանրությանը մոլորեցնել: Դուք տեղեկացված չեք»,- տեղից միջամտելով հայտարարեց Փոստանջյանը, երբ Խոսրով Հարությունյանը խոսում էր ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրից:
«Մի միջամտեք ու սպառեք իմ համբերությունը, տիկին Փոստանջյան: Ես անգամ պատրաստ եմ ապացուցել, որ դուք եք հանրությանը մոլորեցնում»,- հայտարարեց Խ. Հարությունյանը՝ ընդգծելով, որ ինքը մանրամասն ուսումնասիրել է փաստաթուղթը և համոզված է, որ Զարուհի Փոստանջյանը ծանոթ չէ դրանցից և ոչ մեկին:
«Դուք տեղյակ չեք ոչ մի բանից, և դուք եք փորձում հանրությանը մոլորեցնել»,- հայտարարեց Հանրապետական պատգամավորը:
Ամփոփելով իր միտքը, Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ ինքը կողմ կքվեարկի համաձայնագրին:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննակումը: