02/07/2015 15:34
ՀՀ արտաքին պարտքը բյուջեից ավելի՞ է. Փոստանջյանի «ոչ օրիգինալ» հարցը ԱԺ-ում
Պատգամավոր Զարուհի Փոտսնջյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին խնդրեց ներկայացնել, թե այս պահի դրությամբ որքա՞ն է կազմում Հայաստանի արտաքին պարտքը:
«Այս պարտքը վերցնելով՝ քանի՞ տոկոս է ավելանում Հայաստանի արտաքին պարտքին»,- ԱԺ-ում ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հետաքրքրվեց պատգամավորը, ինչին ի պատախան Գագիկ Մինասյանն արձագանքեց, որ դժվար թե տոկոսների մասին որևէ մեկը կարողանա այս պահին ինֆորմացիա տրամադրել:
«Դա հաշվարկվում է համախառն ներքին արդյունքով, որը ներկայացվում է տարվա վերջում: Մյուս հարցի առնչությամբ նույնպես որևէ տեղեկություններ այս պահի դրությամբ չեմ կարող տրամադրել»,- արձագանքեց Գագիկ Մինասյանը, սակայն հավելեց, որ մայիսի վերջի տվյալներով այդ պարտքը կազմում է 4.6 մլդ դոլար:
«Այսինքն՝ մեր պետբյուջեից ավելի՞ն է մեր պարտքը»,- արձագանքեց Զ. Փոստանջյանը, ով հայտարարեց, որ հանրությունը պետք է այդ մասին իմանա.
Փոստանջյանն ուզում էր իր հարցը երկարացնել, սակայն Գագիկ Մինասյանն ընդհատեց.
«Լավ, ես հասկացա հարցը: Բոլոր նորմալ զարգացող երկրներում արտաքին պարտքը հաշվվում է ոչ թե պետական բյուջեի նկատմամբ, այլ համախառն ներքին արդյունքով: Ես ասեմ, որ ձեր հարցը օրեգինալ չէ»,- պատասխանեց Գագիկ Մինասյանը: