03/07/2015 12:05
Արմավիրում մարդատար մեքենան բախվել է կոմբայնին. Վարորդը մահացել է
Նախօրեին ժամը 21.32-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կոմբայնին և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1968 թ. ծնված Ռ. Ե.-ը, հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: