03/07/2015 09:06
Արմեն Ռուստամյանը հարմարվում է նախարարական աթոռին
«Իրավունքը» գրում է. ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, թեպետ համեստորեն լռում է աշնանը խորհրդարանական կոալիցիա կազմելու մտադրության մասին, բայց բացահայտ երևում է, որ աչք ունի նախարարական աթոռների վրա։ Երեկ մինչ ԱԺ արտաերթ նստաշրջանում բուռն քննարկում ու բանավեճեր էր «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարության պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման շուրջ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը գնացել, և բազմել էր կառավարության ներկայացուցիչների աթոռին։
Եվ դա, կարծես թե, միայն պայմանավորված չէր նրանով, որ վերջինս ինչ-որ հարց էր քննարկում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ, որովհետև նախարարական աթոռին հարմարվելը տևեց ոչ թե վայրկյաններ, այլ տասնյակ րոպեներ։