03/07/2015 14:21
Մեծագույն արդյունքը կարող է լինել բաշխիչ ցանցերի ազգայնացումը․ Ա․ Սադոյան
«Միջազգային աուդիտ, այն էլ հատուկ կազմով, այն էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, պայթյունի ուժ կարող է ստանալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Նրա կարծիքով՝ միջազգային աուդիտը նշանակում է ուսումնասիրել, թե ինչ կարգի նեոգաղութացման ընթացք է գնում Հայաստանում:
«Եթե այդ աուդիտը,կազմվի ոչ թե միայն ռուսական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ, այլ նաև համաշխարհային ճանաչված կազմակերպությունի մասնակցությամբ, կարող է իսկապես մեծ արդյունք տալ»,- ասաց նա:
Ամենադրական արդյունքը, Սադոյանը համարում է բաշխիչ ցանցերի հնարավոր ազգայնացումը: Սերժ Սարգսյանի՝ աուդիտ անելու մասին ելույթն էլ, ըստ Արշակ Սադոյանի, խոնարհվածի ինչ-որ բան անելու փորձեր են:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը Սադոյանը համարում է գովասանքի արժանի: