03/07/2015 18:15
Փրկարարը Սևանում խեղդվելուց փրկել է 17-ամյա քաղաքացու
Այսօր ժամը 15.54-ին թիվ 20 ՀՋՋ ջրափրկարարը Սևանի թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել է ջրահեղձվող քաղաքացու: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ջրափրկարարը լճից դուրս է բերել Օ. Հ.-ին (ծնվ. 1998 թ.), ով տեղափոխվել է հանրային լողափի բուժկետ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն. առողջական վիճակը գնահատվել է բավարար, հոսպիտալացման կարիք չի առաջացել: