03/07/2015 10:55
«Խոսում է քաղաքը». Ներառված խոսելաժամանակը՝ նաև ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան զանգահարելու համար. ՎիվաՍել-ՄՏՍ
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ I-ի բաժանորդները հնարավորություն ունեն փաթեթում ներառված 150 րոպե խոսելաժամանակն օգտագործելու թե դեպի ՀՀ այլ, և թե դեպի 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար: Այս մասին հայտնում են ընկերությունից:
«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ: