03/07/2015 09:51
Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են հանրությանը և զգուշացնում, որ առաջիկայում Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն
Ըստ կանխատեսումների՝ Հանրապետության տարածքում` հուլիսի 3-ին, 5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: