03/07/2015 14:09
Է. Մարուքյան. Առանց ԵՄ դրոշի տակ պաշտպանվող արժեքների ոչ մի նստացույց չէին կարող անել
Անդրադառնալով նախորդ օրը Բաղրամյան պողոտայում արձանագրված միջադեպին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«Եվրոմիության դրոշը պատռող կամ ոտնատակ տվող ցուցարարները պետք է մի բան լավ իմանան, որ առանց այդ դրոշի տակ պաշտպանվող արժեքների իրենք այսօր ոչ մի նստացույց չէին կարող անել։ Ի՞նչ ասեմ, շատ ափսոս...»: