03/07/2015 19:45
Լևոն Հայրապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Լևոն Հայրապետյանի տնային կալանքը: Ավելի վաղ, տեղեկացնում է «ՌԲԿ»-ն, քննությունը դիմել էր նման միջնորդագրով՝ երկարաձգել տնային կալանքը, որպեսզի հնարավոր լինի ավարտին հասցնել գործի ուսումնասիրությունը:
Ըստ դատախազի՝ Լևոն Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն, անշարժ գույք ԱՄՆ-ում և Մոնակոյում, բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանար հեշտությամբ լքել երկիրը և այդպիսով խոչընդոտել գործի քննությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայրապետյանին մեղադրում են «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցության համար:
Այսպիսով Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: