03/07/2015 14:00
Հոգեբանը՝ Ոստիկանապետի արտիստիզմի մասին
«Արտիստիզմը ևս ներգործության ձև է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների հետ պարբերաբար արտիստիկ-հուզական շփումներին, նաև արտիստիկ ելույթներին և հայտարարություններին:
Ըստ նրա, այս իրավիճակը ևս լրիվ ինքնակառավարվող վիճակ է, սակայն արտաքուստ նման դրսևորումներ է ունենում. «Նա մտավ ժողովրդի մեջ` բարձր արտիստիզմով և ոստիկանապեստին հաջողվեց «լեզու գտնել» երիտասարդների հետ»:
Հոգեբանը վստահ է, որ հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրամանը նա չի տվել, քանի որ, ըստ նրա, Վ. Գասպարյանը շատ ճկուն է:
Ս. Խուդոյանը համոզված է, որ պարզապես իշխանությունները ինչ-որ տեղ փորձեցին ժամանակ շահել` աուդիտ հայտարարելով, քանի որ շարժումը բռնի ուժից սրվելու էր: «Եթե բռնի ուժ չի կիրառվում, չի էլ սրվում իրավիճակը»,- ասաց Սամվել Խուդոյանը: