03/07/2015 19:19
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ ուղերձում մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն Դավոյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եք, ում ստեղծագործությունները տարիներ շարունակ ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում:
Գնահատելի է Ձեր մեծ ավանդը արդի հայ քնարերգության զարգացման և հարստացման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր նվաճումներ»: