03/07/2015 15:55
Տնտեսագետն առաջարկում է ՀԷՑ-ի սնանկացում
«ՀԷՑ-ի ազգայնացումն անընդունելի է»,- այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ ազգայնացման մասին պետք է խոսեր սեփականատերը. ՀՀ իշխանությունները որևէ իրավունք չունեն այդ սեփականության նկատմամբ, քանի որ ՀԷՑ-ը 2002 թվականին վաճառվել, իսկ 2005 թվականին վերավաճառվել:
Տնտեսագետը համոզված է, որ ՀԷՑ-ի ազգայնացումը կփակի ՀՀ ներդրումների ճանապարհը, նա առաջարկում է սնանկ հայտարարել ձեռնարկությունը. «Սնանկը նշանակում է, որ ընկերության ֆինանսական պարտավորոթյունները սառեցվում են, սնանկության կառավարիչ է նշանակվում ու փորձում են առողջացման ծրագիր իրականացնել: Դա չի նշանակում, որ ընկերությոնը լուծարվում է»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա բանախոսը գտնում է, որ այն գործող սակագինը բավականին բարձր է, որ ՀԷՑ-ը շահույթ ստանա, և հնարավորություն կար, որ Հայաստանը էլեկտրականությւոն արտահաներ: