04/07/2015 15:51
ՀՀ քաղաքացիները ֆոլաթթվի պակաս չունեն. Մասնագետ
ՀՀ քաղաքացիները ոչ թե ֆոլաթթվի պակաս ունեն, այլ ավելցուկ: Մենք շատ կանաչեղեն ենք ուտում, դրա համար էլ մեզ մոտ ֆոլաթթուն ավելի է, քան պետք է լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով, որ մասնագետները հենց այս առնչությամբ էլ մտահոգված են այլուրի հարստացմամբ:
Մասնագետները վստահ են, որ արյուրի հարստացումը վատ հետևանքներ է ունենալու:
Մ. Հակոբյանի համոզմամբ, երբ օրգանիզմում երկաթի ավելցուկ է լինում, այն ազատ ռադիկալներ է առաջացնում, որն էլ իր հերթին քաղցկեղածին է համարվում:
Նրանք առաջարկում են, որ այս երկու հավելումները տան միայն այն մարդկանց, ովքեր դրա անհրաժեշտությունն իսկապես ունեն: «Ես սպառող եմ, ես իրավունք ունեմ ընտրել, ես չեմ ուզում, որպեսզի իմ իրավունքները ոտնահարեն»,- նշեց Մ. Հակոբյանը՝ հավելելով, որ իր համար անընդունելի ու անհասկանալի են բոլոր հիմնավորումներն ու պատճառաբանումները: «Բժիշկները ասում են՝ հղիներին է պետք, բայց մեր հանրապետությունում տղամարդիկ էլ կան, ո՞նց կարող է այդպես լինել»:
Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն էլ իր հերթին նկատեց, որ Չիլլիում, որտեղ արդեն ալյուրը հարստացնում են ֆոլաթթվով ու երկաթով, հաստաղիքի քաղցկեղը երկու անգամ շատացել է: «Նույնը կարելի է ասել կրծքագեղձի քաղցկեղի մասին: Հենց Չիլլիում ընդունում են, որ դա ֆոլաթթվի չարաշահումից է: Ճիշտ է, մեզ մոտ ավելի քիչ են ավելացնելու, բայց մենք երկու անգամ ավելի շատ հաց ենք ուտում: Ստացվում է, որ նույն բանն է»,- ասաց նա ընդգծելով, որ եթե այդ հացն էլ իր հերթին ընդունի հղի կինն, ապա դա կարող է երեխայի մոտ սրտի բնածին արատ առաջացնել:
«Մենք ոչ երկաթի պակաս ունենք, ոչ էլ` ֆոլաթթվի: Դա նաև ապագա սերունդների համար է վտանգավոր»: