04/07/2015 13:24
Մանկապարտեզների սննդի բլոկը սերտիֆիկացրել են կիսաավազակային կազմակերպություններ. Պողոսյան
«Մանկապարտեզների սննդի բլոկը սերտիֆիկացրել են կիսաավազակային կազմակերպություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` անդրադառնալով վերջին շրջանում մանկապարտեզներում գրանցված թունավորման դեպքերին:
Նա նաև փոխանցեց, որ այս առումով Սննդի անվտանգության պետական ծառայության դիրքորոշումը` սննդի սերտիֆիկացումը, պարտադիր չէ: Այս դիքորոշումը զարմացնում է նրան.
«Երբ մանկապարտեզ սնունդ է բերվում է, ճաշ պատրաստվում, այդ ճաշի նմուշը պետք է սառնարանում պահվի երեք օր, երբ որ թունավորման դեպք է գրանցվում, ստուգող է գալիս, նա պետք է համեմատի սառնարանում պահվածը և մատուցված ճաշը՝ հասկանալու համար, թե ո՞րն էր թունավորման պատճառը»,- ասաց նա՝ հավելելով, որ նման կարգ պետք է գործի ոչ միայն մանկապարտեզներում, այլև բոլոր սննդի օբյեկտներում: