04/07/2015 09:20
ԲՀԿ-ականները պնդում են՝ Ուրիխանյանի կուսակցությանը անդամակցելու մտադրություն չունեն
Երեկ տեղի է ունեցել «Ալյանս» կուսակցության վարչության նիստը: Ըստ տարածված տեղեկությունների՝ նիստում քննարկվելու էր ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների «Ալյանս» կուսակցությանը անդամակցելու հարցը:
Ի պատասխան «Ժամանակի» թղթակցի հարցին՝ որքանո՞վ է հնարավոր իրենց անդամակցությունը «Ալյանսին», նախկին ԲՀԿ-ական պատգամավորները զարմացած պնդել են, որ այդպիսի մտադրություն չեն ունեցել և չեն կարող ունենալ:
Իսկ նիստի ավարտից հետո կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ կոնկրետ անուններ չկան, չնայած չի բացառվում, որ լինեն: