04/07/2015 14:03
Պերուի հավաքականը կոպա Ամերիկայի բրոնզե գավաթակիր
Չիլիում ընթացող Ամերիկայի Գավաթի խաղարկությունում հայտնի է դարձել բրոնզե մեդալակիր թիմի անունը: Երրորդ տեղի համար մրցավեճում Պերուի հավաքականը 2:0 հաշվով պարտության է մատնել Պարագվայի ընտրանուն: «Ինկերի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Անդրե Կարիլյոն (48-րդ րոպե) և Պաուլո Գերերոն (89-րդ րոպե):
Այսպիսով, Կոպա Ամերիկայի երկրորդ մրցաշարն անընդմեջ Պերուն բրոնզե մեդալներ է նվաճում: 2011 թվականին Ամերիկայում կայացած մրցաշարում Սերիխիո Մարկարյանի գլխավորած Պերուն 4:1 հաշվով հաղթել էր Վենեսուելային:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կկայանա Կոպա Ամերիկայի եզրափակիչը, որում կմրցեն Չիլիի ու Արգենտինայի հավաքականները: