04/07/2015 10:21
Երևանում եղանակային փոփոխություններ չեն սպասվում
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Հանրապետության տարածքում հուլիսի 4-ին և 5-ըին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 6-ին, 7-ին և 8-ին, ըստ կանխատեսումների՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին և 5-ին էապես չի փոխվի, իսկ հուլիսի 6-ին, 7-ին և 8-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում նույնպես եղանակային փոփոխություններ չեն սպասվում:
Հուլիսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: