04/07/2015 14:51
Լիբիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել
Լիբիայի արևելյան Դերնա քաղաքում մեքենայի պայթյունից առնվազն 5 մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը հասնումկ է մոտ 10-ի: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել են մի քանի ականապատ մեքենա։
Ինչպես փոխանցում է BBC-ն՝ նախորդ տարի Տրիպոլիում իշխանությունը գրավել էին իլսամիստական խմբավորումները, իսկ այս պահին միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերը մարտեր են մղում մայրաքաղաքի ծայրամասերում: