04/07/2015 09:14
ՀԷՑ-ում մտահոգված չեն կայանալիք աուդիտով. Կանեն՝ վերջում կպարզվի, որ մենք ճիշտ էինք
Հայաստանի էլեկտրական ցանցերում առանձնապես անհանգստացած չեն իրականացվելիք աուդիտով։ «Հրապարակի» տեղեկություններով, ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ որևէ վախենալու բան չունեն, ամեն տարի էլ աուդիտ անցկացվել է ընկերությունում, խնդիր չկա. Կանեն՝ «վերջում կպարզվի, որ մենք ճիշտ էինք»։
Իսկ ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը Հայատսանում կլինի արդեն շաբաթվա սկզբին։ Նրա՝ Մոսկվայում մնալն այսքան ձգվեց, քանի որ ճշգրտումներ էր անում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ՀԷՑ-ի թերթի աղբյուրները հայտնել են, որ աուդիտ անցկացնելը այդպես խաղուպար չէ, հազար հատ տեխնիկական հարց կա, որ պետք է լուծել, այնպես որ դրան դեռ երկար ճանապարհ կա»։