04/07/2015 11:23
«Բորուսիան» ստուգողական հանդիպում է անցկացրել. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. Տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիան», նախապատրաստվելով գալիք մրցաշրջանին, ստուգողական հանդիպում է անցկացրել Գերմանիայի 5-րդ լիգայի ներկայացուցիչ «Ռեդե» ակումբի հետ: «Բորուսիան» այս խաղում 5 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և մասնակցել է միայն առաջին խաղակեսին: 18-րդ րոպեին Մխիթարյանը Բլաշչիկովսկու փոխանցումից հետո հաշիվը դարձել է 2:0: