04/07/2015 11:44
Դաժան սպանություն Քանաքեռում. Ամուսինը սպանել է կնոջը
Քանաքեռ 14 փողոցի 24/1 տանը հայտնաբերել է 38-ամյա կնոջ դի: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ նյութեր են նախապատրաստվում:
38-ամյա Հայկանուշ Սորսումաթյանի դին հայտնաբերվել է կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Բնակարանում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել կնոջ ամուսնուն՝ 42-ամյա Վահան Կարապետյանին, ով կասկածվում է նրա սպանության մեջ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, բազմոցին դրված է եղել նաև Աստվածաշունչ, իսկ ամուսինը սառնասրտորեն պատմել է, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետեւ վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարեւաններն անկեղծորեն շոկի մեջ էին ու ասում էին. «Նամուսով կին էր: Աշխատում էր Քանաքեռի կարի ֆաբրիկայում: Ոչ մի անգամ վատ բան չենք տեսել ու լսել նրա մասին: Ամուսինը ինչ-որ հավատքների էր գնում եւ երեւի դա էր պատճառը, որ նա դիմել է այդ ստոր քայլին: Լավ էր՝ ոստիկանները, քննիչները շուտ եկան ու կարողացան դրան բռնեն, թե չէ՝ չէր բացառվում՝ էն գյոզալ աղջիկներին էլ վնասեր»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: