06/07/2015 12:51
Սահմանադրական բարեփոխումներով հերթական անգամ կբռնաբարվի ժողովրդավարությունը. Ավետիք Իշխանյան
Դեռ 1995 թվականին, երբ Հայաստանում փորձեցին սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, որը համարվում էր այն ժամանակվա նոր փորձ ունեցող իշխանությունների համար ժողվորդրավարության քննություն, այդ քննությունը նրանք չհանձնեցին: Այսօր հրավիրված «Արդյոք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, թե ոչ» թեմայի շուրջ քննարակման ընթացքում այս մասին հայտարարեց Հելսինկյան ասոցիաիայի նախագահ Ավետիք Իշխանյանն, ով համոզված է, որ այս փուլում ևս սահմանադրական բարեփոխումները կհանգեցնեն երկրում ժողովրդավարության հիմունքների «բռնաբարման»:
Զուգահեռներ անցկացնելով՝ բանախոսը նշեց, որ առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 90-ականներին, ապացուցում են, որ այդ տաիներին ևս սահմանադրության փոփոխությունն իրակացրեցին վախի մթնոլորտում: «Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ՝ քվերակության դրվեց նաև Սահմանադրությունը, որն իրականացվեց ամբողջությամբ բռնության, վախի ու սարսափի մթնոլորտում: Ես հիշում եմ, թե այդ ընտրությունների ժամանակ ինչպես մի մարդ կորցրեց իր փայծաղը: Հիշում եմ, թե ինչպես էին այն ժամանակվա երկրապահներն ահաբեկում մարդկանց: Ուղղակի բռնաբարվեց ժողովրդի կամքը, և անկախ այդ ամենից՝ մեծամասնությունը շահեց: Կենտրոնականից զանգում էին ու հարցնում՝ քանի՞ տոկոս են հավաքել: Երբ իմանում էին՝ 35 տոկոս է, ասում էին՝ մինչև 80 տոկոս չսարքեք, հանկարծ չբերեք: Զարմանալին այն է, որ «Շամիրամ» կուսակցոթյունը հենց այդ ընտրությունների արդյունքում գբաղեցրեց 2-րդ տեղը»,- մանրամասնեց նա:
«1995-ի Սահմանդրությունը միապետական էր, որն իշխանությունների հետ որևէ տարանաջատման խնդիր չուներ: Ինչ վերաբերում է նրան, որ այս սահմանդրության փոփոխությամբ խոսքը գնում է կուսակցությունների զարգցման մասին, ապա ճիշտ է, որ մինչև 95-96 թթ Հայաստանի կուսակցությունները շատ ավելի զարացած ու գաղափարական էին, քան այսօր, բայց իրականում դա այդպես չէ: Այն ժամանակ բավականին գաղափարական և ուժեղ էին ԱԻՄ-ը, ՀՀՇ-ն ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը և այլն, բայց գիտեք ինչ՝ կուսակցությունները զարգացում են այն ժամանակ, երբ տեղի են ունենում ընտրություններ: Իսկ երբ կորցրեցին դրանց նկատմամբ վերահսկողությունը, այդ կուսակցությունները դարձան ոչ թե գաղափար կրող, այլ փող հայթայթող: Կուսակցությունների մոտ սկսվեց փող հավաքելու ու մուտքագրելու գործընթաց, և բոլոր կուսակցությունները սկսեցին որոնել ոչ թե իրավիճակից դուրս գալու ելքեր, այլ մուտքեր: Ի՞նչ կուսակցությունների մասին է խոսքը»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր էլ, կարծես թե, այդ գործընթնացը շարունակվում է:
Նա նշեց նաև, որ ինքն անձամբ կողմ է սահմանադրական բարեփոխումների գործըթնացին, սակայն դա պետք է լինի հասարկության պահանջով և ուժեղ կուսակցությունների ճնշման արդյունքում: «Սակայն այսօր այստեղ ուրիշ միտում կա, և ինչպես 96- ականներին վարկաբերկվեց ժողովրդավարությունը, այնպես էլ ուզում են այսօր դա իրականացնել»,- ասաց նա:
Նա մտահոգություն հայտնեց, թե գործող իշխանությունները սահմանդրական փոփոխություններով կվարկաբեկեն նաև պառլամենտական Հանրապետության իմաստը: «Սա շատ վտանգավոր գործընթաց է և համոզված եմ, որ եթե պառլամետական իշխանության անցնենք, վերից վար կվարկաբեկվի նաև պառլամենտական իշխանության հարցը: Եվ հիասթափությունը կլինի ոչ միայն պառլամենտական համակարգում, այլև ժողովրդի ներսում, որը կզգա, թե ինքը որևէ բանի ընդունակ չէ: Այն իշխանությունը, որը որևէ տեղ որևէ զիջում չի անում, որտեղ Սուրիկ Խաչատրյանի պես հանցագործություններ կատարող մարդուն թույլատրում են մնալ մարզպետ, որտեղ ամեն տեղ ֆեոդալական համակարգ է, և այդ ամենը խրախուսվում է՝ ամենավերևեներից, և հանկարծ որոշում է սահմանադրական բարեփոխումներ իրականցնել, սա ինձ վստահություն չի ներշնչում»,- եզրափակեց Ա. Իշխանյանը: