06/07/2015 10:28
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջին հրաժեշտն է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, ճանաչված շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանին` նրա ընտանիքի անդամների, հարազատների, գործընկերների և բազմաթիվ շախմատասերների հետ միասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հանրապետության Նախագահը նաև ցավակացական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին. «Գագիկ Հովհաննիսյանն իր երկարամյա գործունեությամբ նպաստել է Հայաստանում շախմատի զարգացմանը, կրթել և դաստիարակել լրագրողների սերունդներ, եղել հայ շախմատի պատմության անխոնջ տարեգիրը:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: