06/07/2015 16:52
Սահմանադրության մեջ գեղեցիկ հատվածներ շատ կան, սակայն կան նաև խոչընդոտներ, որոնք պետք է վերացնել. Գևորգ Մանուկյան
Գործող Սահմանադրությունը կեղծված է 1995 թվականի հանրաքվեով: Այսօր «Հայաստանում սահմանդրական բարեփոխումներն արդյո՞ք տեղին են, թե ոչ» թեմայի շուրջ հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրությունը կեղծվել է նաև 2005 թվականին իրականցված Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով: «Մեր կազմակերպությունն այդ թվականին դիտորդական առաքելություն է իրականացրել և կան շատ փաստեր կեղծիքների վերաբերյալ: Դրանք ներկայացվել են դատախազություն և այսպիսի սև փաստաթուղթը նորից կեղծելը, կամ կցմցումներով բարեփոխումներ իրականացնելը տեղին չէ»,- հավելեց նա:
Ըստ բանախոսի՝ Հայաստանին այսօր անհրաժեշտ են լիարժեք սահմանադրական բարեփոխումներ: «Անկախության հանրաքվեով ձեռքբերված Սահմանադրությունը պետք է վերականգնել: Անկախության հչռակման երկրորդ օրվանից մենք Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն ունենք, որն այդպես էլ չենք իրականացրել: Եթե այս հնարավորությունն էլ այսօր չօգտագործենք, ապա դժվար թե հետագայում կարողանանք դա անել: Իսկ եթե այդպիսի հնարավորություն կա, ապա պետք է պայքարենք ու հասնենք նրան, որ Հայաստանում գործի պատշաճ Սահմանադրություն: Եվ եթե իշխանություններն ուզում են իրականում սահմանադրական բարեփոխումներ, ապա պետք է դատարաններից տարանջատվեն, որպեսզի դատարանները սկսեն անկախ աշխատել: Միայն այդ դեպքում նոր մոդելը կաշխատի»,- նկատեց նա:
Հստակեցնելով իր խոսքոը՝ Գ. Մանուկյանը հավելեց նաև, որ Հայասստանում գործող օրենսդրությունն ևս աննորմալ է, որովհետև կառավարությունն է ԱԺ-ին օրենքներ պարտադրում: Եվ քանի դեռ գործող է համարվում այս մոդելն, ապա ոչ մի միջազգային կառույցի, կամ վենետիկյան հանձնաժողովի կողմից մշակված նոր մոդելի չի կարող իրավիճակը փոխել: Մեջբերելով Սահմանդրության դրույթներից 9րդև կետը՝ նա շեշտեց՝ այնտեղ նշվում է, որ պետությունը պարտավորվում է ապահովել իշխանությունների տարանջատումը դատարաններից: Շարունակելով խոսքը՝ նա նկատեց, որ գործող օրենքով կառավարությունն ԱԺ-ին սեղմելով, օրենսդրական դարբնոցը օրենսդիր մարմնից տեղափոխել է կառավարություն:
«Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ իսկապես ուրախանանք ու հպարտանանք: Եթե անգամ մշակվի հսկայական իդեալական մոդել, որն ամբողջովի կենթադրի սահմանադրական լուրջ բարեփոխումներ, երկրում ոչինչ չի կարգավորվի, քանի դեռ այս մոդելով ենք աշխատում: Մեր Սահմանադրության մեջ գեղեցիկ հատվածներ շատ կան, սակայն կան նաև խոչընդոտներ, որոնք պետք է վերացնել: Միայն այդ խոչընդոտները վերացնելուց հետո կաշխատի ներկայացված նոր մոդելը: Վենետիկի հանձնաժողովը 1995 թվականին ևս առաջարկել էր լավ մշակված մոդել, բայց դա էլ չաշխատեց, որովհետև էլի կային խնդիրներ: Այսօր Հայաստանում գործադիրն է օրենսդիրին ներկայացնում օրենքներ, մինչդեռ պետք է լինի հակառակ գործընթացը: Այսինքն՝ խորհրդարանի և կառավարության փոխահարաբերություններում նույնպես պետք է լինեն փոփոխություններ: Սահմանադրությամբ կառավարությունն իրավունք ունի օրինագիծ ներկայացնել ու քննարկում պարտադրել, սակայն չի կարող օրևենքներ պարտադրել. դա աննորմալ է: Գործադիրն իր գրած օրենքներով չպետք է կառավարի, իսկ եթե չի կարողանում կառավարել, ուրեմն պետք է հրաժարական ներկայացնի».- եզրափակեց նա: