06/07/2015 20:52
Ազատության հրապարակում քաղաքական հայտարարություններ են հնչում. Սանասարյանը հացադուլ սկսեց
Նշենք, որ այս պահին ակտիվիստները շարունակում են այն պնդումները, որ այսօր Բաղրամյան պողոտայում հավաքվածների նկատմամբ բռնություն է կիրառվել:
«Դա տալիս է մեզ մեծ ուժ և կազմակերպվածության ջիղ: Եթե հնարավոր է ներկայացրեք առաջարկություններ, որպեսզի ինքնակազմակերպվենք: Կամ շարունակում ենք նույն կերպով պայքարը և ոչ մի կազմակերպչական խումբ չի ձևավորվում, կամ լինելու է իրավակազմակերպություն և ձևավորվում է հասարակական կազմակերպություն, կամ քաղաքական կուսակցություն, որը պետք է ընտրեն հավաքի մասնակիցները: Երկար ժամանակ այս խնդիրը սոցիական հարթույթամբ էր ընթանում, բայց իրականությունն այն է, որ դրանք քաղաքական պահանջներ էին, որոնք դրվել էին իշխանություների առջև: Այստեղ ոչ ոք կուսակցական դրոշ չի ծածանելու, սակայն մեր պայքարը ժողովրդական է, իսկ պահանջները՝ քաղաքական: Մեր պահանջները չեն փոխվել, իսկ որոշողը մենք ենք: Իշխանությունը պարտավոր է արտաբերել մեր որոշումը: Մեր դրոշը գետնին է ընկել: Մենք երջանիկ ապրելու ու իրավունքները պաշտպանեու համար պետք է դրոշի նարնջագույնը գետնիւց բարձրացնենք: Կոչ ենք անում բոլորին գալ ու միանալ մեզ: Հաղթանակը մենք ենք, և շարունակելու ենք պայքարը, որպեսզի բոլորի կողմից ընդունելի, հասկանալի ու պատժելի լուծում տրվի այդ բոլոր խնդիրներին»,- հայտարարեց ակտիվիստների մի երիտասարդ:
Ազատության հրապարակում արդեն հնչում են քաղաքական հայտարարություններ: