06/07/2015 17:20
Դի Մարիան կարող է բաց թողնել հաջորդ մրցաշրջանի մեկնարկը
Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան վնասվածք է ստացել Ամերիկայի գավաթի եզրափակչի՝ Չիլիի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ։
Արգենտինացին այդ վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Անգլիայի առաջնության հաջորդ մրցաշրջանի սկզբնամասը։
Եթե հաստատվի նախնական ախտորոշումը՝ ձախ ոտքի ծնկատակի ջլի վնասվածք, ապա դի Մարիան բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Այսպիսով, նա կարող է բաց թողնել ԱՊԼ առաջին հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին։ «Ման. Յունայթեդը» կմրցի «Տոտենհեմի» հետ։