06/07/2015 17:12
«Ռեալի» նախկին դարպասապահ. Կասիլյասը դեռ չի սպառվել
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Խեսուս Ֆերնանդեսը, ով այժմ հանդես է գալիս «Լևանտեում», հանդես է եկել «Արքայական ակումբի» դարպասապահԻկեր Կասիլյասի պաշտպանությամբ։ Ֆերնանդեսը կարծում է, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահը դեռ կարող է բարձր մակարդակով խաղալ:
«Կասիլյասը դեռ չի սպառել իրեն որպես դարպասապահ։ Նա մեծ ֆուտբոլիստ է, ով շատ բան է տվել «Ռեալին»։ Դժվար է այդքան երկար ժամանակ բարձր մակարդակով հանդես գալը, ինչպես արել է Կասիլյասը։ Նա մի ակումբում է խաղում, ուր միշտ քննադատության ես ենթարկվում, և ուր ամեն ինչ ուռճացվում է։ Հնարավոր է՝ որոշ մարդիկ նրա հանդեպ անարդար են, սակայն ամեն ինչ նրա և ակումբի միջև պետք է որոշվի»,- ասել է Ֆերնանդեսը: