06/07/2015 15:53
Հայրիկյան. Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան՝ եվրապական դրոշներ ջարդող ցուցարարները
Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան մի քանի օր առաջ որպես խաղաղ ցուցարարներ եվրոպական և եռագույն դրոշներ ջարդողները։ Այս մասին այսօր Facebook-ի իր էջում գրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով քիչ առաջ Բաղրամյան պողոտան բացելու գործողությանը:
«Եթե ցուցարարների ձեռքերին մի քանի եվրոպական դրոշ լինեին, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան... Բայց դա հասկանալու համար պետք է վաղուց մի բան յուրացրած լիներ մարդը՝ պատվիր մեծերիդ, որ հաջողակ լինես…»,- գրել է Հայրիկյանը: