06/07/2015 14:40
Քաղաքագետ. Խորհրդարանական մոդելի կիրառումն այս վիճակում կհանգեցնի լճացման
Ինչ վերաբերում է հարցին, թե մերօրյա սահմանադրական բարեփոխումները արդյոք ենթադրում են իշխանության վերարտադրություն, բանախոսը նշեց, որ ինչ սկսվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ, կարծես թե, իշխանությունները չեն ուզում իրենց տեղը զիջել: «Այնպիսի տպավորություն է, որ մոդելը կատարվում է նրա համար, որպեսզի վերարատադրությունը հեշտանա»,- ասաց նա:
Իսկ թե ի՞նչ խնդիրներ կառաջանան այդ վերարտադրության ընթացքում և արդյոք իշխանության ներսում կոնֆլիկտներ կառաջանան դրանից հետո, քաղաքագետն ընդգծեց, որ հետևանքների մասին դեռ վաղ է խոսել, սակայն խորհրդարանական մոդելի կիրառումն այս վիճակում կհանգեցնի լճացման:
«Թեև վարչապետներ կփոխվեն, սակայն հիմնական դերակատարն այս պարագայում լինելու է ԱԺ նախագահը: Ենթադրվում է, որ նոր սահմանադրությունը լինելու է ավելի կառուցողական, որն էլ իր հերթին ենթադրում է, որ վարչապետին կարելի է փոխել, բայց այստեղ նոր վարչապետին ներկայացնելու կամ վարչապետին փոխելու խնդիրը չէ»,- ասաց նա: