06/07/2015 16:38
«Բաղրամյանը մերնաաաաա՜». Ազատության հրապարակում հավաք է նախատեսված
«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» Facebook-յան էջում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ այսօր 19:00 –ին հավաք է նախատեսված Ազատության հրապարակում՝ որպեսզի շարունակեն պայքարը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Այսօր ժամը 13:00–ի հատվածում, չնայած ոստիկանության այն հայտարարությանը, որ բռնի ուժ չեն կիրառելու խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնց շարքերում մեծ էր անչափահասների թիվն՝ հարձակվեցին և ուժ կիրառելով մեր ընկերներին ոստիկանական մեքենաներով տեղափոխեցին ՀՀ ոստիկանական բաժանմունքներ։
Ժողովուրդ այսօր 19:00 –ին հավաքվում ենք Ազատության հրապարակում, որպեսզի շարունակենք մեր պայքարը։ Բաղրամյանը մերնաաաաա՜»: