06/07/2015 16:17
Ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հայտնել է, որ վատացել է իր ինքնազգացողությունը, և նրան շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանությունից հայտնեցին, որ որևէ մեկի նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվել և հետապնդում չի իրականացվի:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնելիս բերման էր ենթարկվել 46 քաղաքացի: