06/07/2015 10:40
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում այսօր լուսադեմին երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքական «Հուրրիյեթ» թերթի փոխանցմամբ ցնցումները գրանցվել են ժամը 04:03-ին՝ Իզմիրում:
Տեղի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 բալ ուժգնություն, որի էպիկենտրոնը եղել է Իզմիրի Ուրլա շրջանը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 15.08 կմ խորությամբ: Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: