06/07/2015 12:19
Հունաստանը ոչ ասաց միջազգային վարկատուների պահանջներին
Հունաստանում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31 %-ը, իսկ կողմ է քվերակել ընտրողների 38.69 %-ը։ Քվերակության արդյունքում անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8 %-ը:
РИА Новости-ն, վկայակոչելով Հունաստանի ՆԳՆ-ն գրում է, որ Հունաստանի կառավարությունն առաջարկել է քաղաքացիներին «ոչ» կամ «այո» ասել հարցին՝ պե՞տք է արդյոք ընդունել համաձայնագրի նախագիծը, որը հունիսի 25-ին ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։ Փաստորեն, հույն ժողովուրդը վճռականորեն դեմ է արտահայտվել:
Հանրաքվեից հետո մոտ 150 ցուցարարներ դուրս են եկել Աթենքի փողոցներ։ Տեղի ոստիկանությունից փոխանցել են, որ ցուցարարները ոստիկանության վրա պայթուցիկ նյութերով շշեր են նետել ու աղբ այրել։ Հայտնի չէ, թե այդ ցույցերը կապված են հարաքվեի արդյունքների հետ, թե ոչ։