06/07/2015 20:16
Արդյոք Մեծ Բրիտանիան հաջողություներ կգրանցի՞ ԵՄ կազմից դուրս գալով
Այսօր միջազգային մամուլը, հատկապես արտաքին քաղաքականությամբ զբաղվող վերլուծաբանները փորձում են կանխատեսել, թե ինչպիսի հետևանքներ կլինեն, եթե Մեծ Բրիտանիան որոշի դուս գալ ԵՄ կազմից (Brexit):
2017թ-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենա հանրաքվե և ժողովուրդը կորոշի, արդյոք ցանկանում է լքել ԵՄ 28 պետություններից բաղկացած ընտանիքը` Brexit:
Բրիտանիայում շատերը պնդում են, որ ներգաղթ կարձանագրվի, հարկատուները կկարողանան պահապնել միլիարդավոր դոլարներ և Բրիտանիան կազատվի տնտեսական լծից: Շատ տնտեսագետներ այլ կարծիք ունեն, ըստ նրանց, այն կհանգեցնի տնտեսական խորը անորոշության և հազարավոր, հնարավոր է միլիոնավոր աշխատատեղերի կրճատման:
Շատերը կարծում են, որ դուրս գալու դեպքում, Մեծ Բրիտանիայի տնտեսությունը լուրջ կորուստներ կունենա` թույլ առևտրի և ներդրումների պատճառով: Ըստ նրանց, այդ դեպքում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կնվազի 6.3%-ից մինչև 9.5%-ով:
Մեծ Բրիտանիայի Լիբերալ Դեմոկրատ առաջնորդ Նիք Քլեգը պնդում է, որ Մեծ Բրիտանիան պետք է մնա ԵՄ կազմում, հակառակ դեպքում այն կկորցնի 3 միլիոն աշխատեղեր:
Մի խումբ տնտեսագետների կարծիքով, լքելով եվրագոտին, Մեծ Բրիտանիան իրեն կազատի ԵՄ կանոնակարգերից և աշխարհում հանդես կգա որպես ուժեղ, անկախ առևտրային գործընկեր, և կդառնա Բրազիլիայի ու Հնդկաստանի նման աճող շուկա ունեցող պետություն:
Բրիտանիայի առևտրի պալատում մեծամասնության կարծիքով, եթե Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում, այն դրական ազդեցության կունենա:
2014թ-ին 624,000 մարդ է գաղթել Մեծ Բրիտանիա, որից միայն 49,000 ԵՄ ոչ անդամ պետություններից են եղել:
Արտաքին քաղաքականությամբ զբաղվող վերլուծաբաների մեծամասնության տեսակետի համաձայն, ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը կնվազեցնի երկրի դիրքն ու ազդեցությունը:
ԵՄ-ից դուրս գալը չի նշանակում, որ Մեծ Բրիտանիան կորցնում է դեպի ԵՄ կապիտալ շուկայի մուտքը, ավելին, այն կարող է ստեղծել սեփական կանոնակարգերն ու դառնալ հավասարազոր ԵՄ-ին:
Մեծ Բրիտանիայի որոշում կայացողները մի փոքր դժվարության դեմ առ դեմ են կկանգնեն այն հարցում, թե ինչ պետք է անել, որ երկուսի ֆինանասական համակարգերը հավասարազոր լինեն: Ճիշտ քաղաքականություն մշակելու դեպքում, Միացյալ Թագավորությունը կարող է ամբողջ աշխարհի հետ զարգացող կապեր հաստատել:
Միջազգային մամուլում մասնավորապես նշվում է, որ Բրիտանիան և նրա ֆինանսական ծառայությունները վախենալու ոչինչ չունեն ԵՄ հաստատություններից առանձնանալու հարցում. նրանք կկարողանան իրենց ջանքերի շնորհիվ առավել լավ դիրք գրավել աշխարհում, քան ներկայումս: