06/07/2015 19:53
«Անչափահասների մասով պրոբացիոն ծառայողների զեկույցները պահանջելը լինելու է պարտադիր»
Անչափահասների մասով պրոբացիոն ծառայողների զեկույցները պահանջելը լինելու է պարտադիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը:
Նշենք, որ հունիսի 17-ից մեկնարկել է Պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը: Այսօր ներկայացվեց Պրոբացիոն ծառայության վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակը:
«Պիլոտային ծրագրերը շատ կարևոր են, քանի որ կկարողանան որոշ բաներ անել այլ կերպ, բայց դրա համար կպահանջվի մեծ էնտուզիազմ աշխատողների և ներգրավված անձանց կողմից: Եթե մենք նայենք Արևմտյան և Արևելյան Եվրոպայի փորձը, խնդիրը հիմնականում նրանում է, որ դատավորները կարող են տեսնել ռիսկ՝ առ այն, արդյոք նշանակել պրոբացիա, թե ուղարկել տվյալ մարդուն պրոբացիոն ծառայության, այն դեպքում, երբ այդ մարդուն ուղղակի կազատազրկեին: Դատավորին դժվար է պարտադրել, նրանք պետք է ավելի լայն մտահորիզոն ունենան և նշանակեն համայնքային պատժամիջոցներ»,-ասաց Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Քրիս Ֆրոսթը:
Փորձագետ Էնդի Բերնարդը ասաց, որ այն տեղի է ունենում շատ երկրներում, և պետք է, որ պրոբացիոն ծառայությունը ավելի շատ կենտրոնանա վերականգնման վրա: «Սա շատ դժվար է՝ դուրս գալ պատժային մտածելակերպից և կենտրոնանալ իրավախախտի վերականգման վրա»,-ասաց նա:
Փորձագետ Իոհան Դեհերյուի խոսքով՝ խնդիր է նաև ընդհանուր հասարակությունը, որը պետք է լավ իրազեկվի՝ ինչ է նշանակում պրոբացիոն ծառայությունը, որովհետև քաղաքական գործիչները չեն ուզենա սատարել այս գաղափարին, եթե հասարակությունը չսատարի, իսկ հասարակությունը պետք է տեսնի՝ ինչ է նշանակում համայնքային ծառայություն, երբ թիմը գալիս է, աշխատում և իրենց համայնքում ինչ-որ լավ բան անում:
Ք. Ֆրոսթը ասաց, որայս փոփոխությունը անհրաժեշտություն է, այն պետք է զգուշությամբ կատարել, եթե այն ճիշտ տեղի ունենա, կունենանք ծառայությունը, որ կկայանա:
Անդրադառնալով կոռուպցիան՝ Ք. Ֆրոսթը նշեց, որ եթե պրոբացիոն ծառայությունում լինի կոռուպցիոն ռիսկ, այն պետք է արագ վերացվի, այլապես կվերանա դրա գոյության պայմանը: «Նման ծառայությունները, որտեղ չպետք է լինեն կոռուպցիոն ռիսկեր, անընդհատ վերահսկողություն է իրականցվում, կարծում եմ, որ սա մեծ առաջնահերթություն է, եթե կա, այդ ռիսկերը պետք է վերացնել»,-ասաց նա:
«Պրոբացիոն ծառայությունը չի գտնվում վակուումում, այլ հասարկության մեջ, բայց կան կոռուպցիոն ռիսկերի վերահսկման մեխանիզմներ, օրինակ պրոբացիոն ծառայողների եկամուտների հայտարարագրում և այլն, այնպես, որ կան մեխանիզմներ կոռւոպցիայի դեմ պայքարելու»,-ասաց Է. Բերնարդը:
Ի. Դեհերյուն ասաց, որ պետք է նաև պատկան մարմինների միջև վստահություն լինի: «Պետք է լինի վստահություն, օրինակ Միացյալ Թագավորոթյունում չկա վստահություն ոստիկանության, դատարանների և պրոբացիոն ծառայության միջև, սակայն նրանք նստեցին կլոր սեղանի շուրջ և հասկացան, որ պետք է վստահությունը ավելացնել»,-ասաց փորձագետը:
Ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը նշեց, որ իրենք էլ ունեն մտահոգություններ կապված կոռուպցիոայի և պրոբացիոն ծառայողի վերաբերյալ:
«Այն մտահոգությունը կար, արդյոք ո՞վ կարող է դատավորին խորհուրդ տալ՝ ինչպես վարվել, բայց երբ ժամանակի ընթացքում միջազգային գործընթացների հետ եկանք այն եզրահանգման, որ պրոբացիոն ծառայությունը կոչված է օգնելու դատավորին կայացնելու օբյեկտիվ և արդյունավետ պատժատեսակ: Կոռուպցիոն ռիսկերը չեմ բացառում, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ զեկույցները, որոնք ներկայացվելու են դատավորին, մնում են դատավորի հայեցողությանը, նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը»,-ասաց նա: