06/07/2015 11:00
Հայտնի են Արցախում ավտովթարի հետևանքով մահացած սպաների անունները
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի հետևանքով մահացել է ԶՈւ երկու սպա: Եվս երկուսը վիրավոր են:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է սպաների անունները: Մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը (ծնվ. 199թ.) ստացել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: