07/07/2015 11:13
Ազատության հրապարակում բերանը կարած երիտասարդին տեղափոխեցին հիվանդանոց
Երեկվանից Ազատության հրապարակում ի նշան բողոքի բերանը կարած երիտասարդը համաձայնել է քանդել բերանի կարերը: Նրան քիչ առաջ Շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
28-ամյա Հովհաննես Կարապետյանն ավելի վաղ նշել էր, որ այս քայլին դիմել է, քանի որ ցանակոնում է ազատվել տեղի ունեցող ապօրինություններից:
Այնուամենայնիվ, երիտասարդի ընկերներին ու ոստիկաններին հաջողվել է համոզել նրան պայքարը շարունակել այլ ճանապարհով:
Նշենք, որ Ազատության հրապարակում երեկվանից իր հացադուլն է շարունակում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: