07/07/2015 20:22
Բարտոմեու. «Բարսելոնան» չի գնի Պոգբային
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։
«Մենք 2015-ին չենք գնի Պոգբային։ Չենք նախատեսում նրան մեր կազմում տեսել հաջորդ մրցաշրջանում։ Այս պահին նա մեր մարզական պլաններում չկա»,- ասել է Բարտոմեուն լրագրողներին։
Ավելի վաղ լուրեր էին շրջում, որ «Բարսելոնան» Պոգբայի համար 80 մլն եվրո է առաջարկել։